Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակը» գրում է.
«Հանրահայտ Դոգը՝ Վարդան Ղուկասյանը, մեր տեղեկություններով, պատրաստվում է մշտապես լքել Հայաստանը։ Նա դեռ օրեր առաջ զբաղեցնում էր Երևան քաղաքի ոստիկանության վարչության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի պետի տեղակալի պաշտոնը, որից ազատվեց ոստիկանապետ Վովա Գասպարյանի հրամանով։
Հիշեցնենք, որ Դոգը հանրությանը հայտնի է տարբեր աղմկոտ պատմություններով և ամիսներ առաջ նորից պաշտոնանկ արվեց լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելու պատճառով։ Ուշագրավ է, որ Դոգը, Վովա Գասպարյանի հրամանով, հանվել է նաև ոստիկանական համակարգից, թե ինչն է եղել ազատման պատճառը, պաշտոնապես որևէ մեկնաբանություն չի տրվում, սակայն ոմանք դա կապում են Nrnak.am կայքի հետ, որը կապվում էր նրա անվան հետ և որը խախտել է որոշ պայմանավորվածություններ։ Ակնհայտ է, որ Դոգին համակարգից հեռացնելու քայլը ոստիկանապետի կողմից սեփական վարկանիշը բարձրացնելու հերթական տրյուկն է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։