|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.32 |
| EUR | ⚊ | € 424.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.2392 |
| GBP | ⚊ | £ 495.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Այսօր տեղի ունեցած Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստից հետո ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ՀՀԿ ԳՄ-ն միաձայն հաստատել է նոյեմբերի 26-ին նշանակված 16-րդ համագումարի օրակարգը:
ՀՀԿ խոսնակը ասաց, որ համագումարում հաշվետու ելույթով հանդես կգա ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, կընտրվի ՀՀԿ նախագահ եւ գործադիր մարմին, կընդունվի բանաձեւ:
Մինչև նոյեմբերի 26-ը համագումարի պատվիրակներին կբաժանվի սպասվող փոփոխությունների նախագիծը:
Համագումարին ՀՀԿ միջազգային գործընկերներից ներկա կլինեն ԵԺԿ-ի, «Միասնական Ռուսաստանի» և Չինաստանի կոմկուսի ներկայացուցիչները: Ինչ վերաբերում է հայաստանյան կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությանը, ապա Շարմազանովը հորդորեց ինտրիգներ չփնտրել: