կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-29 20:29
Քաղաքական

Հայտնի է ՀՀԿ համագումարի օրը

Հայտնի է ՀՀԿ համագումարի օրը

 ՀՀԿ ԳՄ նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին` ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ արդեն հայտնի է ՀՀԿ համագումարի օրը` նոյեմբերի 26-ին:

«Նոյեմբերի 26-ին ՀՀԿ-ն հրավիրելու է հերթական համագումար: Այն չի կրի նախընտրական բնույթ, կկրի հաշվետվական բնույթ: Բայց դրանից հետո կսկսենք միանգամից պատրաստվել խորհրդարանական ընտրություններին»,- ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Նա շեշտեց, որ համագումարը հերթական, բայց առանցքային է լինելու կուսակցության համար: Շարմազանովը չբացառեց, որ համագումարում կլինեն  փոփոխություններ` ՀՀԿ ղեկավար կազմում: