Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սինգապուրի իշխանությունները բնակիչներին արգելել են բջջային հեռախոսներով խոսել ու կարգադրել են միմյանց հետ շփումը նվազագույնի հասցնել հասարակական տրանսպորտով ուղևորություն իրականացնելիս. այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ նշելով, որ նման որոշումը նպատակ ունի նվազեցնել կորոնավիրուսի փոխանցման հնարավորությունը:
Նշվում է՝ այս առնչությամբ արդեն իսկ հրապարակվել են միջկառավարարական աշխատանքային խմբի պարզաբանումները, որոնցում մանրամասն նշվում է հունիսի 1-ից հետո կարանտինային ռեժիմից աստիճանաբար դուրս գալու քայլերի վերաբերյալ:
«Մինք միանգամայն գիտակցում ենք, որ տրանսպորտում շատ դժվար կլինի պահպանել 1 մ սոցիալական հեռավորություն, երբ կյանքը կսկսի վերադառնալ իր բնական հունին, կվերսկսվի շատ արտադրամասերի աշխատանքը, կվերաբացվեն դպրոցներն ու համալսարանները»,-շեշտել է խմբի համանախագահ, Ազգային զարգացման նախարար Լոուրենս Վոնն ու հավելել՝ այդ պատճառով անհրաժեշտ է ձեռնարկել անվտանգության պահպանմանն ուղղված միջոցառումներ:
Մասնավորապես, ըստ պաշտոնյայի, «գտնվելով մետրոյում և ավտոբուսներում, բնակիչները պետք է խոսւափեն հեռախոսներով և միմյանց հետ շփումից»: Բացի այդ, «կպահպանվի դիմակների պարտադիր կրումը»,- ամփոփել է նա: