Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Գերմանիայում գործող «Վտանգված ժողովուրդներ» իրավապաշտպան կազմակերպությունը պահանջում է գերմանական քաղաքներում Հայոց ցեղասպանության և այլ քրիստոնյա փոքրամասնությունների զոհերի հիշատակին նվիրված հուշարձաններ կանգնեցնել. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Ինչպես տեղեկացնում է «Deutsche Welle» լրատվամիջոցի թուրքական ծառայությունը, իրավապաշտպան կազմակերպությունը պահանջը ներկայացրել է Գերմանիայի քաղաքների կոնգրեսին: Պահանջ-նամակը փոխանցվել է կոնգրեսի նախագահ Եվա Լոհսեին:
«Վտանգված ժողովուրդներ» կազմակերպության ներկայացուցիչ Քեմալ Սիդոն նշել է, որ Գերմանիան տեղյակ է եղել Օսմանյան կայսրության կողմից իրագործվող կոտորածների մասին: «Այդ իսկ պատճառով շատ կարևոր է ջանքեր գործադրել, որպեսզի այստեղ ապրող հայերին և մյուս տուժած ժողովուրդների ներկայացուցիչներին թույլ չտանք, որ մոռանան կատարվածը, և մի վայր հատկացնենք, որտեղ հարգանքի տուրք կմատուցեն զոհերին»,- ասել է նա:
Կազմակերպության հայտարարության մեջ նշվում է, որ Օսմանյան կայսրությունը, բացի հայերի ցեղասպանությունից, իրականացրել է նաև այլ քրիստոնյա փոքրամասնությունների կոտորածներ, որոնց զոհ է դարձել մոտ 1.5 միլիոն մարդ: