կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-30 13:26
Հասարակություն

Սինգապուրում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար օրհնվեց

Սինգապուրում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար օրհնվեց

Սեպտեմբերի 28-ին մեկնարկեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հովվապետական այցը Սինգապուր: Այցի շրջանակներում Սինգապուրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվեց Սուրբ Պատարագ, որի ավարտին Վեհափառ Հայրապետը կատարեց եկեղեցու գավիթում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի, ինչպես նաև Ավստրալիայի և Նոր Զելանդիայի թեմի երջանկահիշատակ առաջնորդ Աղան արքեպիսպոկոս Պալեոզյանի հիշատակին նվիրված երկու խաչքարերի օրհնության կարգը:

 

Արարողություններին ներկա էին տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ, Սինգապուրի միջազգային դպրոցի հայ աշակերտներ, քրիստոնեական քույր եկեղեցիների հոգևորականներ, դիվանագետներ:

 

Նույն օրը` երեկոյան, հանրահայտ «Raffles» հյուրանոցում կազմակերպվեց ընդունելություն: Միջոցառմանն ելույթով հանդես եկավ Սինգապուրում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը: Իր խոսքում դեսպանն ընդգծեց, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովվապետական այցը Սինգապուր ևս մեկ անգամ վկայում է եկեղեցիների վերականգնման ու պահպանման գործում Վեհափառ Հայրապետի հոգածության և տեղի հայ համայնքի նկատմամբ Սուրբ Էջմիածնի առանձնահատուկ վերաբերմունքի մասին: Ներկաներին իր օրհնությունն ու պատգամը բերեց Ամենայն Հայոց կաթողիկոսը՝ շնորհավորելով վերջին տարիներին արձանագրված հաջողությունների առիթով և հորդորելով շարունակել հայապահպան ազնիվ առաքելությունը: Սեպտեմբերի 29-ին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու սրահում կայացավ համերգ՝ տեղի շնորհալի հայ երաժիշտների կատարմամբ: