կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-23 15:46
Տարածաշրջան

Էրդողանը ցավակցել է հայերին. կրակն ընկած տեղն է այրում

Էրդողանը ցավակցել է հայերին. կրակն ընկած տեղն է այրում

Ապրիլ 24-ին ընդառաջ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ պաշտոնապես ցավակցական ուղերձ է հղել հայերին:

 

Ըստ Radikal-ի՝ ցավակցական ուղերձում Էրդողանն ասել է. «Ամբողջ աշխարհի հայերի համար ապրիլի 24-ը պատմական հարցի շուրջ ազատորեն խոսելու լավ առիթ է: Անվիճարկելի է, որ Օսմանյան կայսրության վերջին տարիներին, անկախ կրոնից, թուրք, քուրդ, հայ, արաբ և ուրիշ միլիոնավոր մարդկանց համար դժվար ժամանակաշրջան է եղել: Ինչպես մեր նախնիներն են ասել՝ կրակն ընկած տեղն է այրում: Ինչպես Օսմանյան կայսրություն մյուս բնակիչների, այնպես էլ հայերի ցավը կիսելը և նրանց հիշողությունները հասկանալը մեր մարդկային պարտքն է: Սակայն հարկ եմ համարում նշել, որ 1915-ը որպես քաղաքական լարվածության միջոց օգտագործելn անընդունելի է: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կատարված դեպքերը բոլորիս համատեղ վիշտն է: Պետք չէ, որ Առաջին համաշխարհային պատերազմի դեպքերի պատճառով տեղի ունեցած տեղահանությունը հայերի և թուրքերի միջև մարդկային վերաբերմունքի և վարքագծի խոչընդոտ հանդիսանան: Ուզում ենք, որ 20-րդ դարի սկզբին իրենց կյանքը կորցրած բոլոր հայերի հոգիները հանգչեն խաղաղությամբ, իսկ նրանց թոռներին մեր ցավակցությունն ենք հայտնում»:

 

Նշենք, որ Էրդողանի ուղերձը թարգմանվել է 9 լեզուներով: