Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր Արցախյան ազատամարտի հերոս Կարոտի ծննդյան օրն է:
Yerkir.am-ի հետ զրույցում Արցախյան հերոսամարտի մասնակից Տիգրան Դավթյանը, խոսելով Կարոտի մասին, նշեց, որ Կարոտը լռակյաց էր, ինքն իր մեջ ամփոփված:
«Մի անգամ ադրբեջանական Մալիբեյլի գյուղից /գյուղը գրավելուց հետո/ մի բիդոն հոնի օղի էինք բերել, որ տղերքով խմեինք: Մեծ-մեծ բիդոն էր, կբավականացներ, որ ամեն մեկս մի բաժակ խմեինք: Բայց ես ստիպված էի օղին թափել` Կարոտի ու Պետոյի հրամանով: Դդրանից հետո մեր խմբի տղերքի աչքի փուշն էի դարձել»,- պատմեց Դավթյանը` հավելելով, որ Կարոտը Պետոյի խմբից էր, իսկ Պետոյի խումբը հայտնի էր իր ձիգ ու զգաստ տղերքով: «Ներքին կրակ կար Կարոտի ներսում, էդ կրակն էլ տարավ Կարոտին»,- ասաց նա: