|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ ԳՄ անդամ Գալուստ Սահակյանը տեղյակ չէ, թե ինչու երեկ ՀՀԿ ԳՄ նիստին չէր ներկայացել ՀՀԿ փոխնախագահ, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Սովորաբար, ովքեր չեն ներկայանում, կուսակցության նախագահի թույլտվությամբ չեն ներկայանում»,- ասաց նա Yerkir.am-ի հետ զրույցում:
Հարցին` հնարավո՞ր է, որ այսուհետ Տիգրան Սարգսյանն այլեւս չներկայանա ԳՄ-ի նիստերին, Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ կներկայանա այնքան ժամանակ, մինչեւ որ կստանա իր նոր նշանակումը՝ դեսպանի պաշտոնում:
Ի դեպ, Սահակյանն այդպես էլ չհստակեցրեց, թե կոնկրետ որ երկրում է դեսպան լինելու Տիգրան Սարգսյանը: Նշենք, որ քննարկվում է երեք տարբերակ՝ ԱՄՆ, Իսպանիա, Բելգիա: