Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Իրատես» թերթը գրում է. «Այն, ինչ խաղաղ պայմաններում հնարավոր չէր անգամ պատկերացնել, պատերազմի օրերին նորմալ է դիտարկվում։ 30 տարվա ընթացքում այդպես էլ ոչ մի օրակարգի շուրջ, ոչ մի իրադարձության ժամանակ հնարավոր չեղավ տեսնել նախկին նախագահներին միասին, մեկ սեղանի շուրջ, բայց նախօրեին նրանք Արցախի հարցով համատեղ խորհրդակցություն են անցկացրել։
Սա վկայում է մեկ բանի մասին՝ պահի լրջությունը շատ մեծ է, իրավիճակը չափազանց բարդ է, բոլորի համատեղ ջանքերն են հարկավոր, որպեսզի հայկական կողմը կարողանա իրավիճակի մեջ բեկում մտցնել։
Անգամ արցախյան հիմնախնդրի լուծման տարբերակների շուրջ տարբեր մոտեցումներ ունեցող նախագահները հավաքվել են՝ հասկանալու, թե ինչ կարող են անել։ Երբ հրապարակվեց ՀՀ և ԱՀ նախագահների հանդիպման մասին տեղեկությունը, Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերով դիմեց ժողովրդին և ասաց, որ բոլորս պիտի գնանք ռազմաճակատ, քանի որ այսօր դիվանագիտական լուծում չկա, ռազմի դաշտում է ամեն ինչ որոշվելու։
Այս առումով մի քանի հարցեր են առաջանում. երբ հանրապետության նախկին ղեկավարները հանդիպում և քննարկում են իրավիճակը՝ հիմք են ընդունում այսօրվա պաշտոնակա՞ն, իմա՝ Փաշինյանի՞ մոտեցումը, և եթե այսօր Հայաստանի իշխանությունը հայտարարում է, որ հարցը դիվանագիտական առումով սպառել է իրեն, ու կա միայն ռազմական լուծում, ապա ինչի՞ շուրջ են խորհրդակցում նախկին նախագահները։ Եվ վերջում՝ հռետորական հարց. ինչու՞ այդ խորհրդակցությանը ներկա չէր իրավիճակի փաստացի պատասխանատուն՝ Նիկոլ Փաշինյանը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: