կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-17 08:24
Քաղաքական

ՕԵԿ քաղխորհրդի որոշումը «կիսաձայն» էր

ՕԵԿ քաղխորհրդի որոշումը «կիսաձայն»  էր

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ ՕԵԿ գրասենյակոմ տված ասուլիսի ժամանակ կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ իշխող կոալիցիայից դուրս գալու որոշումը ՕԵԿ քաղխորհրդում ընդունվել է միաձայն։ Սակայն դա իրականում այդքան էլ այդպես չէ։ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ երեկվա նիստին նախարարներ Ա. Երիցյանը, Ս. Թադեւոսյանը եւ Ս. Կարապետյանը չեն մասնակցել, հենց սկզբում դիմում են գրել ու հեռացել կուսակցությունից։ Իսկ ԱԺ պատգամավոր Կարեն Բոթոյանն էլ Հայաստանում չէ։ Երեկ ողջ օրվա ընթացքում ։ «Ժողովուրդ»-ը զանգահարում էր նրան, սակայն միայն օրվա վերջում հաջողվեց խոսել։ Բոթոյանի խոքերով՝ ինքը չի մասնակցել որեւէ նիստի եւ ոչնչից տեղյակ չէ։ Այսպիսով, ՕԵԿ քաղխորհրդի «միաձայն» որոշումն ընդունվել է կիսաձայն՝ Հ. Բիշարյանի, Հ. Մարգարյանի, Լ. Դոխոլյանի, Մ. Շահգելդյանի եւ Բաղդասարյանի մասնակցությամբ»:

 

Մանրամասները` թերթի այսօրվա համարում