|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Ինչպես հայտնի է, առաջիկա համագումարին ընդառաջ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղխորհրդի նիստը:
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ այն անցել է բավականին թեժ մթնոլորտում, ինչը ՔՊ-ում գնահատում են որպես ներկուսակցական դեմոկրատիայի վկայություն: Հատկապես բուռն քննարկումներ են եղել համագումարի անցկացման ժամկետների առումով:
Ըստ մեր աղբյուրի փոխանցման, համագումարն ի սկզբանե նախատեսված է եղել անցկացնել մայիսին: Սակայն Նիկոլ Փաշինյանը զայրացել է և նշել, որ համագումարի նախապատրաստական աշխատանքներում գրեթե ոչինչ արված չէ, և իրենք մայիսին պարզապես չեն հասցնի այն անցկացնել: Ամենայն հավանականությամբ, համագումարը կանցկացվի հունիսին:
Ի դեպ, դեռ օրեր առաջ նշել էինք, որ ՔՊԿ վարչության նախագահի ամենահավանական թեկնածուն ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն է, թեպետ ՔՊ-ականները պնդում են, որ այդ հարցը դեռևս չի քննարկվել»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում