|
Փոխարժեքներ
18 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Ադրբեջանը մտադիր չէ անդամակցել որևէ միության, այդ թվում` Եվրասիական տնտեսական և Եվրոպական Միություններին: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարար Շահին Մուստաֆաևը Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայի ուսանողների հետ հանդիպման ժամանակ. հայտնում է ադրբեջանական АПА-ն:
Նա նշել է, որ Ադրբեջանը, ՌԴ-ի հետ ներկայիս առևտրային ռեժիմի հետ կապված, խնդիր չի տեսնում, այն բավական հարմարավետ է:
Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, թե ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևն Ադրբեջանին հրավիրել է Եվրասիական և Մաքսային միություներ: ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի օգնական Ելենա Լաշկինան, սակայն, Yerkir. am-ի հետ զրույցում նշեց, որ հրավեր չի եղել, նախարարին ընդամենը հարց են ուղղել՝ կարո՞ղ է, արդյոք, Ադրբեջանն անդամակցել ԵՏՄ-ին, ինչին նա պատասխանել է, որ, ամենայն հավանականությամբ, հնարավոր է, ինչու` ոչ: