կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-10 13:37
Հասարակություն

«Կյանքի խոսքի» հետևորդների հոսք` Հայ Առաքելական եկեղեցի

«Կյանքի խոսքի» հետևորդների հոսք` Հայ Առաքելական եկեղեցի

Երբ «Կյանքի խոսք» աղանդի պարագլուխը հայտարարեց, որ ինքը դառնում է կաթոլիկ եկեղեցու անդամ`անորոշության մեջ թողնելով աղանդի հետևորդներին, միայն 5 օրվա ընթացքում 25 աղանդավոր է եկել Հայ Առաքելական եկեղեցի. լրագրողների հետ զրույցում հայտնեց տեր Եսայի քահանա Արթենյանը:

 

Նրա տեղեկացմամբ` ամեն օր «Կյանքի խոսքի» մի քանի  հետևորդ է իրեն մոտենում և խնդրում Հայ Առաքելական եկեղեցու շարքերը ներգրավել:

 

«Նրանք անորոշության մեջ են, նրանց շանտաժի են ենթարկում, թե` եթե չշարունակեք գալ մեր հավաքներին և տասանորդը չվճարեք` ձեր ընտանիքի հետ, ձեր երեխաների հետ դժբախտություն կպատահի, կամ էլ` Հայ Առաքելական եկեղեցին, քահանաներն ատում են ձեզ և ձեզ չեն ընդունի: Չկա նման բան, երկուսն էլ սուտ է»,- ասաց տեր Եսային:

 

Նա նշեց նաև, որ աղանդի պարագլխի` իրենց եկեղեցուց հեռանալը միակ պատճառը չէր, որ աղանդի հետևորդները սկսել են դուրս գալ «Կյանքի խոսքից», դա ուղղակի առիթ էր: «Մինչ այդ բոլորի մոտ էլ կասկածներ կային, և ամենամեծ կասկածը ֆինանսական խնդրին էր վերաբերում: Մարդկանց խոստանում էին` եթե ընդգրկվեք «Կյանքի խոսքի» շարքերը, ձեր բիզնեսը կծաղկի, սակայն հակառակն էր լինում: Այսինքն` մարդկանց մեջ կուտակված բազում խնդիրներ կային»,- ասաց քահանան: