Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 25-ին եւ 26-ին Լոս Անջելեսում հանդիպումներ է ունեցել ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի, Սոցիալ-ժողովրդավարական հնչակյան կուսակցության Արեւմտյան Ամերիկայի վարչական մարմնի եւ Ռամկավար ազատական կուսակցության Արեւմտյան Ամերիկայի շրջանային վարչության պատասխանատուների հետ:
Հանդիպումների ընթացքում արծարծվել են ԼՂՀ ներքին եւ արտաքին քաղաքականությանը, Արցախ-Սփյուռք համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել ավանդական կուսակցություններին Արցախին մշտապես սատարելու, Սփյուռքում հայապահպանությանն ուղղված ակտիվ աշխատանք կատարելու համար:
Նախագահին ուղեկցում է նաեւ ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԼՂՀ նախագահի խորհրդական Գեորգի Պետրոսյանը:
Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 26-ին Լոս Անջելեսում ընդունել է նաեւ սփյուռքահայ մի խումբ բարերարների՝ Վարդգես եւ Մերի Նաջարյանների գլխավորությամբ:
Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել բարերարներին Արցախին մշտապես սատարելու համար՝ նշելով, որ նրանք իրենց անձնական օրինակով նպաստել են բարերարության մշակույթի ձեւավորմանը Հայրենիք-Սփյուռք փոխգործակցության համատեքստում:
Հանդիպմանը մասնակցել են Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: