Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2014-04-04 12:11
Հասարակություն

Ուղևորահոսքի 19 տոկոս աճ` նախորդ մարտի համեմատ

Ուղևորահոսքի 19 տոկոս աճ` նախորդ մարտի համեմատ

Վերջին վեց ամիսներին օդային փոխադրումների ոլորտում առկա է և' ուղևորների թվի, և' չվերթերի թվի կանոնավոր աճ: Այս մասին տեղեկացնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից:

 

2014թ. մարտին, 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ, «Զվարթնոց»-ում ուղևորահոսքն ավելացել է 19 տոկոսով: Եթե 2013թ. փետրվարին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 102 295 ուղևոր, ապա 2014թ. մարտի ցուցանիշը կազմում է 122 056 ուղևոր: Չվերթերի աճն այդ ժամանակահատվածում կազմել է 17 տոկոս:

 

2014թ. մարտին կատարվել է 1517 չվերթ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1295 չվերթի համեմատ: Եթե 2013թ. մարտին դեպի «Զվարթնոց» կանոնավոր չվերթեր իրականացնում էր 27 ավիաընկերություն, ապա այժմ դրանց թիվը 33 է: Բացի այդ`  ավիաընկերություններից շատերն ավելացրել են չվերթերը բոլոր ուղղություններով, ինչը հանգեցրել է ավիատոմսերի գնի նվազմանը: