կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-09 18:16
Հասարակություն

Մարտի 8-ին գրանցված ՃՏՊ-ների թիվը նախորդ տարվա համեմատ վնազել է

Մարտի 8-ին գրանցված ՃՏՊ-ների թիվը նախորդ տարվա համեմատ վնազել է

2016 թ. մարտի 8-ին հանրապետության տարածքում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 27 մարդ։  

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ 

Հաշվի առնելով նախորդ տարվա ցուցանիշները, ինչպես և մարտի 8-ին Երևան քաղաքում և հանրապետության ճանապարհներին սպասվելիք աշխույժ երթևեկը, Ճանապարհային ոստիկանությունը Կանանց տոնի նախօրեին հայտարարություն տարածեց ուժեղացված ծառայության մասին՝ վարորդներին հոդորելով տոնական օրը բացառել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները և մեքենան վարել բացառապես սթափ վիճակում՝ դժբախտ պատահարներից խուսափելու համար։


Ուժեղացված ծառայության ընթացքում մարտի 8-ին հանրապետության տարածքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, 10 քաղաքացի ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Նախորդ տարվա համեմատությամբ դեպքերի թիվը նվազել է 7-ով, վիրավորներինը՝ 17-ով։

Օրվա ընթացքում հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու 40 դեպք:

Ճանապարհային ոստիկանությունը կրկին հորդորում է հետևել ճանապարհային երթևեկության կանոններին և բացառել ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու դեպքերը: