Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Անցյալ շաբաթ Ուկրաինայի դեսպանատան խորհրդական Իգոր Ռոմանը ՌԱՀՀԿ կենտրոնում հրավիրված սեմինար-քննարկման ընթացքում հայտարարել էր, որ խորհրդակցությունների նպատակով Կիեւ մեկնած Հայաստանում Ուկրաինայի արտակարգ ու լիազոր դեսպան Իվան Կուխտան Երեւան կվերադառնա այս շաբաթ եւ կշարունակի իր աշխատանքը։ Սակայն, ինչպես պարզվում է, դեսպանի վերադարձը հարցականի տակ է դրվել այն բանից հետո, երբ մարտի 27-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում՝ Ղրիմում մարտի 16-ին անցկացված հանրաքվեն անօրինական ճանաչելու վերաբերյալ բանաձեւին Հայաստանը «դեմ» է քվեարկել։ Այս մասին մեզ հայտնեց նույն ինքը՝ Իգոր Ռոմանը, սակայն ցանկացավ զերծ մնալ մեկնաբանություններից՝ նշելով, որ հավելյալ տեղեկություն չի կարող հայտնել, քանի որ Կիեւից որեւէ նոր տեղեկություն տրամադրելու հրահանգ չունի։
«Այս պահին դեսպանի վերադարձի մասին ինֆորմացիա չունեմ։ Ես անցյալ շաբաթ ասել էի, որ դեսպանը հնարավոր է վերադառնա Երեւան եւ դա ասել եմ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի քվեարկությունից առաջ», - մեր զրույցում ասաց դեսպանատան աշխատակիցը եւ խուսափեց մեր մյուս հարցերից»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում