կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-31 19:00
Հասարակություն

Ստուգեք Ձեր պատրաստվածությունը մայրանալուն

Ստուգեք Ձեր պատրաստվածությունը մայրանալուն

Զույգի նախապատրաստվածությունը հղիությանը

 

Հղիության պլանավորման հարցում հաջողության գրավական է հետևյալը` չընդունել հղիանալը որպես «աշխատանք», պարտք, մինչ օրս չիրականացրած խնդիր, միմիայն ընտանեկան պարտականություն, չփորձել տեղավորվել որոշակի ժամկետների մեջ: Երեխայի ծնունդը ՀՐԱՇՔ է: Անհրաժեշտ է պատրաստվել` չփչացնել համար ամեն ինչ չբուժված խնդիրներով:

 

Ստուգեք Ձեր պատրաստվածությունը մայրանալուն

 

1. Պետք է ունենաք ժամանակ` սեփական անձով զբաղվելու համար` հանգստանալ, փոխել միջավայրը, կարգավորել քնի ռեժիմը, հաճախել բժիշկներին, կարդալ գրքեր, լսել հաճելի երաժշտություն:

 

2. Պատրաստ ե՞ք Դուք, արդյոք, հրաժարվել սիրելի աշխատանքից, քանի որ դրա անհրաժեշտությունը կարող է լինել հղիության առաջին իսկ օրերից: Հնարավոր է կարիք լինի կատարել ընտրություն՝ աշխատա՞նք, թե՞ հղիություն, ծո՞վ, թե՞ հղիություն և այլն:

 

3. Դուք չե՞ք ուշացնում բժշկին հաճախելը, անալիզների հանձնումը, չե՞ք մոռանում ընդունել վիտամիններ, կատարո՞ւմ եք պատվաստումներ, քանի որ այս ամենը առողջ նորածնի ծննդյան գրավականն է:

 

4. Անհրաժեշտ է Ձեր ամուսնու ակտիվ մասնակցությունը հղիությանը նախապատրաստվելիս (հետազոտվում է, բուժվում է), ամբողջ հղիության ընթացքում: Ձեր ընտանիքում բոլորը սպասում են ԵՐԵԽԱՅԻ ծնունդին: Չկա երեխա, որ չունի հայրիկ, հետևաբար, եթե հայրիկի դերը ընտանիքում լիակատար չէ, ապա ավելի լավ է դեռ կիրառել հակաբեղմնավորիչներ:

 

5. Երեխան փոխադարձ սիրո նյութական մարմնավորումն է, քանի որ այդ սերն արդեն շատ է երկուսիդ համար:

 

6. Առողջ, սիրված երեխա ունենալու համար պետք չէ կենտրոնանալ «հղիանալու համար նպաստավոր» օրերի հաշվարկի վրա, և հակառակը` հրաժարվել սեքսից «ոչ նպաստավոր» օրերին, ինչը կարող է ստեղծել հոգեբանական պատնեշ և' կնոջ, և' ամուսնու մոտ: Միևնույն է` ՀՐԱՇՔԸ գալու է ճիշտ ժամանակին, հետևաբար` պետք է սպասել նրան սիրո մթնոլորտում:

 

Եթե Դուք համարում եք, որ այս կետերին հնարավոր չէ հետևել, ապա Դուք դեռ պատրաստ չեք մայրությանը:

 

Ստեղծեք ներդաշնակություն սեփական անձի և սիրած տղամարդու հետ, և հրավիրեք այդ աշխարհ նոր ՄԱՐԴՈՒԿԻՆ: Հղիության պլանավորման գաղտնիքը թաքնված է մեկ մտքի մեջ` սիրեք և վստահեք սեփական օրգանիզմին, Ձեր ամուսնուն, ապագա երեխային, բժշկին, ճակատագրին: Ամեն ինչ լինելու է այնպես, ինչպես պետք է լինի:

 

Կուջոյան Լիլիթ

Մանկաբարձ-գինեկոլոգ, գինեկոլոգ-էնդոկրինոլոգ, գինեկոլոգ-կոլպոսկոպիստ, բժշկական գիտությունների թեկնածու