կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-29 16:25
Արցախ

Զորախաղեր՝ ստուգելու ՀՕՊ ուժերի պատրաստվածությունը

Զորախաղեր՝ ստուգելու ՀՕՊ ուժերի պատրաստվածությունը

Համաձայն ընթացիկ ուսումնական տարվա մարտական պատրաստության պլանի` ՊԲ հակաօդային պաշտպանության զորամասերի և ստորաբաժանումների հետ սեպտեմբերի 25-ից 29-ը անց են կացվել` «Պաշտպանական օպերացիայում հակաօդային պաշտպանության վարումը հակառակորդի ռադիոէլեկտրոնային պայքարի և կրակային միջոցների աղդեցության պայմաններում» թեմայով մարտական հրաձգությամբ մարտավարամասնագիտական զորախաղեր, որոնք նպատակաուղղված էին հանրապետության օդային սահմանի անվտանգությունն ապահովող զինծառայողների մասնագիտական գիտելիքների և հրամանատարական ունակությունների կատարելագործմանը, շտաբների ներդաշնակվածության, մարտական գործողությունների նախապատրաստման ու վարման արդյունավետության բարձրացմանը: Մարտավարամասնագիտական զորավարժությունը միտված էր նաև ստուգելու ՀՕՊ ուժերի և միջոցների մարտական պատրաստականության մակարդակն ու ստորաբաժանումների մարտական խնդիրների կատարման ունակություները, ինպես նաև գնահատելու զորատեսակի սպառազինության և ռազմական տեխնիկայի իրական հնարավորությունները:

Մարտավարամասնագիտական զորախաղերի արդյունքում, որոնք խաղարկվել են հանրապետության ամենատարբեր աշխարհագրական գոտիներում և մարտավարական արագ փոփոխվող պայմանական իրավիճակներում, հակաօդային պաշտպանության զորքերը ևս մեկ աստիճանով բարձրացրել են դաշտային վարժվածության մակարդակն ու ձեռք բերել մասնագիտական նոր գիտելիքներ ու կարողություններ: Զորախաղերը հնարավորություն են ստեղծել նաև փորձի փոխանակում իրականացնելու, ինչպես նաև տարբեր օղակների հրամկազմի և ժամկետային զինծառայողների մարտական վարպետության աստիճանը կատարելագործելու համար:

Ելնելով զորավարժության արդյունքներից՝ կարող ենք փաստել, որ զորատեսակը գտնվում է մարտական պատրաստականության պատշաճ մակարդակի վրա, ինչը թույլ կտա այսուհետ ևս իրականացնել հանրապետության օդային սահմանի անվտանգության  հուսալի և լիարժեք  ապահովումը:

ԱՀ  ՊՆ  մամուլի ծառայություն