|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ստալինի, իսկ հետագայում Նիկիտա Խրուշչովի գլխավոր վստահելի անձ Անաստաս Միկոյանի որդին՝ վաստակավոր օդաչու Ստեփան Միկոյանը, Комсомольская правда-ի հետ զրույցում ներկայացրել է Ղրիմի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր դիրքորոշումը
Նա նշել է, որ վաղուց էր դժգոհ, որ Խրուշչովը հենց այնպես հանձնեց Ղրիմը Ուկրաինային: «Կարծում էի, որ Ղրիմը պետք է լինի Ռուսաստանի կազմում։ Այդ տեսանկյունից ինձ գոհացնում է կատարվածը: Սակայն ինձ թվում է` ամեն ինչ արվեց ոչ այնքան դիվանագիտորեն, չափազանց արագ, ինչը դժգոհություն և անհանգստություն առաջացրեց աշխարհում։ Այդ պատճառով էլ ես երկակի զգացողություն ունեմ»,- ասել է Միկոյանը։
Հարցին` ինչպե՞ս է Անաստաս Միկոյանը, լինելով Խրուշչովի վստահելի անձը, արձագանքել Ղրիմը Ուկրաինային տալու փաստին, Ստեփան Միկոյանը նշել է, որ հայրը դժգոհ է եղել այդ որոշումից։ «Ղրիմի հանձնումը Խրուշչովի ինքնաբուխ և սխալ որոշումներից էր։ Խրուշչովն ինձ դուր չէր գալիս իր ինքնաբուխ որոշումների համար։ Հաճախ հորս հաջողվում էր հետ պահել նրան սխալներից։ Երբեմն, սակայն, ինչպես Ղրիմի դեպքում էր, նրան չէր հաջողվում համոզել»,- ասել է նա։
Ամբողջական հարցազրույցը` կայքի ռուսալեզու բաժնում:
