կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-28 16:22
Հասարակություն

Երբ մարդու ներկան ապահովված չէ, նա չի կարող մտածել ապահով ապագայի մասին

Երբ մարդու ներկան ապահովված չէ, նա չի կարող մտածել ապահով ապագայի մասին

Երբ մարդու ներկան ապահովված չէ, նա չի կարող մտածել ապահով ապագայի մասին. Yerkir.am-ի հետ զրույցում նշեց «Empyray» ռոք-խմբի երաժիշտ, երգահան Գիսանե Պալյանը` խոսելով պարտադիր կենսաթոշակայինի մասին:

 

Հիշեցնենք, որ այսօր ՍԴ-ն քննում է պարտադիր կուտակայինի մասին օրենքի սահմանադրականությունը:

 

Պալյանը նշեց, որ հարցի իդեալական լուծումը պարտադիրը ըստ ցանկության դարձնելը կլինի, քանի որ մենք գիտենք, թե ինչ սոցիալական վիճակում է գտնվում մեր ժողովուրդը:

 

«Թելադրում են մտածել ապագայի մասին, որը շատ մեծ հարցականի տակ է, քանի որ ներկան ապահով չէ: Եթե կան մարդիկ, որոնց ներկան ապահով է, և նրանք ցանկություն կունենան մտածել ապագայի մասին, ըստ ցանկության` թող այդ օրենքով շարժվեն: Հակառակ դեպքում` ինձ թվում է, որ սա մարդու իրավունքների ոտնահարում է»,- ասաց երաժիշտը:

 

Նրա կարծիքով` եթե, այնուամենայնիվ, օրենքը կյանքի կոչվի, պետք է ամեն գնով բողոքարկել, դուրս գալ փողոց, քանի որ փորձը /տրանսպորտի թանկացման հարցը/ ցույց տվեց, որ մասսայական բողոքի ալիքները, որոնք սոցիալական բունտի, այլ ոչ թե քաղաքական որևէ երանգ են ունենում, հասնում են իրենց արդյունքին: