Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
15 տարվա ազատազրկման դատապարտված Արտակ Կարապետյանը հացադուլ և ջրադուլ է հայտարարել` պահանջելով վերաբացել իր գործը, նորից քննել: Արտակը մեղավոր է ճանաչվել Գյումրիում շտապօգնության բժշկին սպանելու մեջ:
Yerkir.am-ի հետ զրույցում նրա փաստաբան Թամարա Յայլոյանն ասաց, որ ի սկզբանե Արտակը համաձայն չի եղել իր արարքի որակման հետ: Նրան մեղադրանք է ներկայացվել, այնուհետև նա մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասով (դիտավորյալ սպանություն) և 258 հոդվածի 3-րդ մասով (խուլիգանություն) նշված արարքները կատարելու մեջ:
Արտակը շարունակում է պնդել, որ դիտավորությամբ մարդ չի սպանել, որ իրեն մեղադրանք պետք է առաջադրվեր Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասով`առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ մահ է առաջացրել: Այս դեպքում պատիժը սահմանվում է 5-10 տարվա ազատազրկում: Իսկ 104-րդ հոդվածի 2-րդ մասի դեպքում` պատիժ է սահմանվում 12-20 տարի կամ ցմահ ազատազրկում:
Թամարա Յայլոյանը Yerkir.am-ին հայտնեց, որ մեկ ամիս առաջ Արտակը նորից հացադուլ էր հայտարարել, սակայն նրան այցելել էր Շիրակի դատախազության ներկայացուցիչը, ով խոստացել էր զբաղվել իր գործը վերաբացելու հարցով: Սակայն օրեր առաջ մերժում ստանալուց հետո Արտակը կրկին է հացադուլ հայտարարել և այս անգամ չի դադարեցնելու իր բողոքը` մինչև գործը չվերաբացվի:
Ա.Կ.