Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վահրամ Սահակյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրում է.
«2013-ի նոյեմբերի 20-ից սկսած թատերագիր Վահրամ Սահակյանը հացադուլ է անելու նախագահականից 2 կմ հեռավորությամբ։ Նա իշխանություններից քաղաքական դաշտում ինքնորոշվելու իրավունք է պահանջում եւ իր հացադուլը շարունակելու է այնքան, մինչեւ չվերականգնվի ու չդառնա 78-82 կիլոգրամ։
«Իշխանությունները միտումնավոր կերպով այնպես են անում, որ զզվանքից դուրս չգանք փողոց։ Դա նրանց ձեռնտու է, որպեսզի չմասնակցենք բողոքի երթերին ու ակցիաներին։ Բայց մնալով տանը նստած, շարունակ ուտելով բազմապիսի համեղ ու թանկ ուտելիքներ՝ մենք չաղանում ենք, ուռում ենք ու ֆսֆսում ենք։ Ես այնքան ժամանակ եմ մնալու սոված, մինչեւ նրանք հասկանան, որ ժողովուրդը կարող է դիմել ծայրահեղ քայլերի՝ ինքնանիհարման։ Նրանք ցանկանում ենք, որ մենք ուռենք ու վերջապես գմփանք։ Իսկ ես հայտարարում եմ, որ մենք ՉԵՆՔ ԳՄՓԱԼՈՒ»:
Առանձնապես բթամիտների համար՝ հանաք ա, հանաք ա, կովեր»։