Նոյեմբերի 21-ին` ժամը 14.35-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Դավիթաշենի 5-րդ փողոցի տներից մեկը, որտեղ հիվանդին օգնություն ցույց տալու ժամանակ վերջինիս որդին ծեծի է ենթարկել բժշկին. հայտնում են ոստիկանությունից:
Շտապօգնության ենթակայանի բժիշկը հաղորդում է տվել, որ նույն օրը` ժամը 14.00-ին, կանչով մեկնել է վերը նշված տուն, որտեղ հիվանդ` 1951 թ. ծնված Վարդան Ծ.-ին բժշկական օգնություն ցույց տալու ժամանակ վերջինիս որդին` 1985 թ. ծնված Ժիրայր Ծ.-ն, տեսնելով, որ հայրը գիտակցության չի գալիս, անհիմն վիճաբանել է իր հետ, որի ժամանակ ձեռքերով հարվածել է դեմքին, գլխին, մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: