|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Ժողովուրդը» գրում է. «Կոտայքի մարզի Արտավազ համայնքում իրավիճակը լարված է։ Պատճառը մարտի 9-ին կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններն են։ Գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Ռեմ Հովհաննիսյանը, որին սատարում է մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, անկուսակցական իր մրցակցին՝ Աշոտ Մարգարյանին, ահաբեկում է։
«Իմ հոր վրա հարձակվել են գործող գյուղապետի կողքը կանգնած, իր համար աշխատող մարդիկ, ու այնտեղ է եղել գյուղի ավագանու անդամը, որը գյուղապետի հորեղբոր տղան է, իսկ Վարուժը գյուղապետ՝ Ռեմ Հովհաննիսյանի վստահված անձը պետք է լիներ։ Իսկ հորս վերնաշապիկին կաթած արյան համար ինձ են պատասխան տալու։ Նրան խփել են՝ ասելով թե տղուդ ասա՝ թեկնածությունը հանի, թե չէ կմորթենք»,– «Ժողովուրդ»-ին հայտնեց թեկնածու Աշոտ Մարգարյանը։
Սակայն համայնքի ղեկավար Ռ. Հովհաննիսյանը հերքեց լուրը։ Բնականաբար, մեղադրանքները չընդունեց նաև Կովալենկո Շահգալդյանը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։