|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքում իրավիճակը թեժ է: Ըստ «Հիդրոկորպորացիա» ընկերության տարածած հաղորդագրության՝ մի շարք գյուղացիներ, համայնքի ղեկավար Տիգրան Մուրադյանի ղեկավարությամբ, ապօրինի բռնազավթել են ընկերությանը պատկանող «Արգիչի» հիդրոէլեկտրակայանն ու սպառնում են դադարեցնել դրա գործունեությունը:
Պատճառը համայնքապետարանի ներկայացրած պահանջն է ընկերությանը տարեկան կտրվածքով, սկսած 2015-ից, համայնքին 50 միլիոն դրամ վճարելու վերաբերյալ:
Ըստ համայնքի ղեկավարի պահանջագրի՝ 2015թ.-ին հիդրոէլեկտրակայանը կառուցվել է՝ ամեն տարի ընկերության եկամուտներից համայնքի զարգացմանն ուղղված ներդրումներ կատարելու պայմանով, սակայն մինչ օրս ընկերությունը ոչ մի լումա չի հատկացրել:
Ընկերությունից հակադարձում են, որ, իրավական պարտավորություն չկրելով, մեծ ներդրումներ են իրականացրել համայնքում՝ վերանորոգել ճանապարհները, օգնություն տվել անապահով ընտանիքներին: «Հիդրոկորպորացիա ընկերությունը» համայնքապետարանի պահանջն ապօրինի է համարում եւ դիմել է իրավապահներին՝ քրեական գործ հարուցելու պահանջով: