Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir. am-ը տեղեկացրել էր, որ ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը նամակ է հղել ԵՄ արտաքին ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնին, որում մտահոգություն է հայտնում այն կապակցությամբ, որ ոչ ժողովրդավար, կոռումպացված, իր «խավիարային դիվանագիտությամբ» հայտնի Ադրբեջանը, մի շարք ժողովրդավար երկրների կողքին` Նորվեգիայի, Ճապոնիայի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի, պատրաստվում է ֆինանսական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային:
ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբ պատասխան նամակ է ստացել ԵՄ Արեւելյան գործընկերության երկկողմանի հարաբերությունների գերատեսչության ղեկավար Դիրկ Շուբելից, որը հերքում է այն փաստը, թե Ադրբեջանը կամ որեւէ այլ երկիր նշվել է փետրվար 3-ին Բրյուսելում ԵՄ պատգամավորների մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, թեեւ խոսվել է Ուկրաինայի տնտեսական օժանդակություն ցուցաբերելու մասին (լուրը հրապարակել էր EU Observer-ը): Շուբելը նաեւ ընդգծում է, որ Եվրամիությունը կառուցողական, բայց քննադատական դիրքորոշում ունի այն ամենի նկատմամբ, ինչը վերաբերում է մարդկանց իրավունքներին եւ ժողովրդավարության հարցերին, եւ շարունակելու է կենտրոնանալ Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման խնդրի վրա:
Ի դեպ, ԵՄ էթիկայի հանձնախումբը մի խումբ եվրապատգամավորների հարցաքննության է հրավիրել, որոնք «խավիարային դիվանագիտության» շրջանակներում նվերներ են ստացել, քանի որ իբր դիտորդ են եղել անցյալ հոկտեմբերին Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունների ժամանակ (http://www.euractiv.com/eu-elections-2014/european-parliament- examine-meps-news-533386)։
«Որեւէ ձեւով Ադրբեջանը, որ, Freedom House-ի համաձայն, անհանդուրժողականությամբ, այլամերժությամբ, քաղաքացիական եւ քաղաքական ազատությունների կաշկանդումով բռնատիրական պետություն է, ինչպես նաեւ ռազմատենչ է եւ շրջանային ավտանգության սպառնալիք, չի կարող Ուկրաինա ժողովրդավարություն արտահանել»,- ասում է ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը` հավելելով, որ Հայ Դատի հանձնախումբը շարունակելու է հետեւել այդ խնդրին: