Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի` գազի կալորիականության հարցի վերաբերյալ հրավիրած կլոր սեղան-քննարկման ժամանակ «Ներազգային ազատագրական շարժման» հիմնադիր Վահան Մարտիրոսյանը, ով իրեն կոչեց գազի կալորիականության առումով բարձրացած աղմուկի «մեղավոր», քննարկման կեսից ոտքի կանգնեց, հայտարարեց, թե ինքը չի ցանկանում ներկա գտնվել նման «էժանագին ֆարսի» ու բեմադրության:
«Սա նման է հանրապետական պատգամավորի քարոզարշավին։ Եկել եմ ասելու, որ այս ձմեռվա ստացած` գազի գնի գերշահույթը` մի ամբողջ ժողովուրդ սառեցնելու հաշվին, ձեր ընկերությունը չի մարսելու»,- հայտարարեց Վահան Մարտիրոսյանն ու իր քայլերն ուղղեց դեպի դուռը:
«Հայռուսգազարդ»-ի գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը նրա հետևից ասաց, թե ինքն էլ բան ունի ասելու, սակայն Վահան Մարտիրոսյանը, «ինձ չի հետաքրքրում» ասելով, դուրս եկավ դահլիճից:
Այդ ընթացքում Վարդան Հարությունյանը նրա հետեւից բղավեց. «Դիմե’ք դատախազություն: Քրեական հանցագործության մեջ մեղադրելու իրավունք ունեք միայն դատախազությունում»:
Իսկ Վահան Մարտիրոսյանը, իր հետեւից դուռը շրխկացնելով, լքեց քննարկումը, ինչը քննարկման մասնակիցների կողմից ընդունվեց ակնհայտ դժգոհությամբ: