Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«ԱրմԹաբ» պլանշետների վրա ոչ ոք չի գրում` made in Armenia` պատրաստված է Հայաստանում, գրվում է` assembled in Armenia` հավաքված է Հայաստանում, որովհետև այդ պլանշետներն իրականում ոչ թե պատրաստված, այլ հավաքված են Հայաստանում. լրագրողներին այսօր հայտնեց «ԱրմԹաբ» ընկերության նախագահ Վահան Շաքարյանը` անդրադառնալով «ԱրմԹաբի» շուրջ բարձրացված խոսակցություններին, թե դրանք հայկական չեն, բայց վրան գրվում է` պատրաստված է Հայաստանում:
Ըստ նրա` ով ասում է, թե այդ պլանշետների վրա գրված է made in Armenia, դա ուղղակի թյուրիմացություն կամ սխալ ինֆորմացիայի տիրապետելու արդյունք է:
Մամուլում հրապարակված այն կարծիքներին, թե իրականում Հայաստանում հավաքվող պլանշետների գինը կարող է շատ էժան լինել` 100 դոլար, բանախոսն արձաքանքեց. «Թե որ այդքան հեշտ է, մինչև հիմա ինչո՞ւ չեն ստեղծել... Ասելը մի բան է, անելը ուրիշ բան է»: Այնուհետև Վահան Շաքարյանը նշեց, որ այսօր ցանկացած ապրանք կարելի է գնել ինչպես շատ թանկ, այնպես էլ միջին ու շատ էժան գներով: Ըստ այդմ` նաև ապրանքի որակն է որոշվում:
«Չինական պլանշետների որակը, որ որոշ անձինք նայում են կայքերում ու տեսնում, որ այնտեղ նմանատիպ պլանշետներն արժեն 80 կամ 100 դոլար և այլն, դրանք այն որակը և այն ապրանքը չեն, որ մենք ենք պատրաստում: Մենք այսօր աշխատում ենք նույն մատակարարների հետ, որտեղից իրենց բաղադրիչներն են գնում այնպիսի ընկերություներ, ինչպիսիք են SAMSUNG-ն ու Apple-ը: Մենք այսօր աշխատում ենք SAMSUNG-ի հետ ու նրանցից ենք գնում էկրանի պաշտպանիչ պլաստմասսայե ապակիները: Միայն այդ ապակիները տեղադրելը կարող է պլանշետների գինը 50-55 դոլարով թանկացնել: Այստեղ որակի հարցն է, ու գաղտնիք չէ, որ այսօր ամեն ինչը արտադրվում է Չինաստանում, նույն IPad-ը, IPhone-ը, որտե՞ղ են հավաքված...»,- հակադարձեց Վահան Շաքարյանը:
Իրենց արտադրանիք գնի ու գնային մրցակցության վերաբերյալ բանախոսը նշեց, որ իրենք արդեն 5 տարի է` այս շուկայում գոյություն ունեն եւ այնքան լավ գոյություն ունեն, որ նույնիսկ կարողանում են գալ Հայաստան ու դեռ 6,5 միլիոն դոլարի ներդրում կատարել: