կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-22 14:28
Տարածաշրջան

Էրդողանի նկատողությունից հետո «Made in Turkey» գրառումն այսուհետ կփոխվի

Էրդողանի նկատողությունից հետո «Made in Turkey» գրառումն այսուհետ կփոխվի

«Թուրքիայի արտահանման խորհուրդը» սկսել է պիտակների վրա «Made in Turkey» գրառումը փոխելու ուղղությամբ քայլերը: Դրա վերաբերյալ նախագիծը ներկայացնելու է Առևտրի նախարար Ռուհսար Փեքջանը:

Նախագիծն իրենից ենթադրում է փոխել «Made in Turkey» գրառումը «Made in Türkiye» (Թյուրքիյե՝ Թուրքիա բառի թուրքերեն տարբերակն է) գրառման փոխարեն. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է birgun.net կայքը:

Նման որոշման հանգել են այն բանից հետո, երբ մեկ ամիս առաջ առաջին թուրքական ավտոմեքենայի ցուցադրության ժամանակ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել էր ապրանքների վրա Թուրքիա պետության անունը (նշենք նաև, որ անգլերեն turkey նշանակում է հնդկահավ) անգլերենով գրելու համար և պահանջել դրա փոխարեն օգտագործեր թուրքական տարբերակը:

ԹԱԽ նախագահ Իսմայիլ Գյուլլեն նշում է, որ ամբողջ աշխարհը գիտի Թուրքիայի անունը, բայց ապրանքների վրա գրվում է Made in Turkey. «Արդեն մեր սեփական անունը պետք է դնենք», - հայտարարել է Գյուլլեն: