կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-19 12:21
Իրավական

Թմրանյութ. made in Goris

Թմրանյութ. made in Goris

Ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողները հոկտեմբերի 18-ին` ժամը 20.30-ին, թմրանյութ պահելու կասկածանքով բերման են ենթարկել 43-ամյա Հրայր Թ.-ին` իր «ՎԱԶ-21013» մակնիշի ավտոմեքենայով, և ուղևոր` 45-ամյա Կարեն Թ.-ին:

 

Զննությամբ ավտոմեքենայի առջևի աջ նստատեղի տակից հայտնաբերվել և առգրավվել է սպիտակ գույնի պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել են 3 ներարկիչ, ներարկիչի 7 ասեղ, «Դիմեդրոլ» տեսակի 7 դեղահաբ, 0,9 գ սպիտակ փոշու զանգված, 1,55 գ յուրահատուկ հոտով շագանակագույն` ափիոն տեսակի թմրանյութի նմանվող զանգված, 50 գ շագանակագույն ապակե տարա` անգույն հեղուկով, ապակե տարայի թիթեղյա կափարիչ և սրճեփ:

 

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

 

Ըստ Կարեն Թ.-ի բանավոր հայտարարության` վերը նշված առարկաները պատկանում են իրեն, զանգվածը թմրանյութ է, որն ինքը պատրաստել է 2011-ի հունիսին Գորիս քաղաքում, իր կողմից աճեցրած կակաչի հումքից` ներարկման միջոցով օգտագործման համար:

 

Կատարվում է հետաքննություն: