կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-11 11:00
Հասարակություն

11 մլն եվրոյի անհետացումը կապում են Ռոմիկ Հարությունյանի հետ

11 մլն եվրոյի անհետացումը կապում են Ռոմիկ Հարությունյանի հետ

«Իրավունքը» գրում է.

 

«Օրեր առաջ աշխատանքից ազատվեց ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ Ռոմիկ Հարությունյանը, և բացի պաշտոնական տեղեկատվությունից այլ պատճառ չնշվեց։

 

«Առաջին լրատվականի» տեղեկություններով, սակայն, նրա պաշտոնանկության հիմնական պատճառն այն է, որ վերջինս մի խոշոր գործի շրջանակներում շատ է զայրացրել Սերժ Սարգսյանին, մասնավորապես՝ նրան չի զեկուցել գործի որոշ ուշագրավ մանրամասներ։

 

ԱԱԾ-ից պաշտոնապես տեղեկացնում են, որ կադրային հարցերի հետ կապված որևէ ինֆորմացիա հրապարակման ենթակա չէ։ Սակայն շշուկներ են պտտվում, որ ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության ղեկավար Հ. Հովսեփյանի եղբայրը, որը ՌԴ-ում մեծահարուստ է, ցանկացել է գնել «Հայբիզնես բանկը», և այդ նպատակով աուդիտ է արել, որի արդյունքում բանկից 11 մլն եվրոյի անհետացում է հայտնաբերվել։

 

Անհետացած գումարի հետքերը տարել են դեպի ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ Ռոմիկ Հարությունյանը։

 

Ըստ այդ շշուկների՝ սկզբից հրաման է եղել Ռոմիկ Հարությունյանին կալանավորել, բայց ԱԱԾ-ի տնօրենի միջնորդությամբ գործն ավարտվել է աշխատանքից ազատումով»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։