|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Ուկրաինացի հայտնի քաղտեխնոլոգ Վիկտոր Ուկոլովը մեկնաբանել է Եվրախորհրդարանի ավստրիացի պատգամավոր Էվալդ Շտադլերի՝ ԼՂՀ-ի անկախության ճանաչման վերաբերյալ հայտարարությունը. հայտնում է Аспекты.net-ը:
Փետրվարի 5-6-ը Ստրասբուրգում կայացել է Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության 14-րդ նիստը։ Մեկնաբանելով Ղարաբաղյան հակամարտության լուծման հնարավորությունը` առանց պաշտոնական Ստեփանակերտի մասնակցության՝ Շտադլերը նշել էր. «Եվրոպական Միությունն ու այդ միության երկրները պետք է ճանաչեն ԼՂՀ-ն` որպես ինքնիշխան պետություն։ Այդ պատճառով ես նախատեսում եմ Ավստրիայում ստեղծել Ավստրիա-ԼՂՀ բարեկամության խումբ»։
Փորձագետի խոսքով՝ առաջին հերթին ԼՂՀ անկախությունը պետք է ճանաչի Ռուսաստանը՝ որպես հիմնական պետություն, որն ազդում է տարածաշրջանային իրավիճակի վրա։