կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-06 14:46
Քաղաքական

''Մայրամուտի շեմին գտնվող'' Նազարյանը հոգնել է

''Մայրամուտի շեմին գտնվող'' Նազարյանը հոգնել է

ԱԺ նիստում հիմնական զեկուցողը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն էր:

 

Ընդմիջման ժամանակ լրագրողները նրան մի քանի հարց փորձեցին տալ, բայց ապարդյուն: Պարզվում է «մայրամուտի մեջ գտնվող» Նազարյանը հոգնած է:

 

Անտրամադիր ու լրագրողների հետ դժկամորեն շփվող Ռոբերտ Նազարյանը տեսնելով իրեն մոտեցող մեկ այլ լրագրողի, հունից դուրս եկավ. «Ես մեկ ժամից ավել նիստին պատասխանել եմ հարցերին, հիմա դուք եք ուզում ինձ հարցեր տաք: Ի՞նչ հարց եք ուզում: Մարդ եմ, հոգնած եմ, չեմ կարող այդքան հարցերի պատասխանել: Ոչ մի հարցի էլ չեմ պատասխանի»,- անսպասելիորեն հայտարարեց նա ու արագորեն հեռացավ միջանցքից: