Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
«Ուզում եմ խոսել շարքային քաղաքացու մասին: Բավական ցուրտ եղանակ էր, և քաղաքացիները դժվարությամբ էին գումար հայթայթում` գազի վճարները կատարելու համար: Բայց այդ ընթացքում պետությունը, կառաավարությունը մտածում էր հենց խոշոր տնտեսվարողների ու ներդրողների մասին: Մտածում էր տնտեսության կայուն զարգացման մասին»,- ԱԺ նիստում Հանրապետական խմբակցութան անունից ելույթ ունենալով՝ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը:
Հիշեցնենք, որ խմբակցությունների ելույթները վերաբերում են ՀԱԿ խմբակցության նախաձեռնությանը՝ ստեղծել ժամանակավոր հանձնաժողով՝ ուսունասիրելու համար գազային պայմանագրերը, գազի գնի գոյացումը և 300 միլիոն դոլարի պարտքը:
Պատգամավորը նշեց, որ այսօր ԱԺ-ում ելույթ է ունենալու հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը, և ընդդիմադիր պատգամավորները կարող են իրենց հուզող հարցերի պատասխանները ստանալ նրանից:
«Ճշմարտությո՞ւն եք ուզում պարզել, պարզեք նրանից: Դրանից ավելի ցիվիլ ճանապարհ էլ կա՞: Եթե չի բավարարում, կարող եք հրավիրել խորհրդարանական լսումներ, որոնք շատ լիբերալ են անցնում: Թե չէ` ես կամաց-կամաց մտածում եմ, որ ընդդիմությունը այլ ցանկություններ ունի: Մոլորեցնում եք հասարակությանը, որովհետև եթե դրսում ցուրտ է, ուրեմն շատ գազ է սպառվելու»,- ասաց Գագիկ Մինասյանը՝ հավելելով, որ ՀՀԿ-ն դեմ է քվեարկելու այդ հանձնաժողովի ստեղծման առաջարկությանը: