կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-11 18:29
Քաղաքական

Ի՞նչ են ուզում, որ գնանք Ալիևին դիմենք, նրանից խնդրե՞նք. Գերիի հարազատ

Վերջին անգամ վարչապետի հետ հանդիպումը տեղի է ունեցել վեց ամիս առաջ, ասեցին երկու ամիս էլ սպասենք, ինչքան պետք է սպասենք:

Այս մասին կառավարության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց գերիներից մեկի հարազատը: Հիշեցնենք, որ Շիրակցի գերիների հարազատները Կառավարության դիմաց բողոքի ակցիա են անցկացնում. Նրանք կառավարությունից պահանջում են վերադարձնել իրենց որդիներին։

Հիշեցնենք, որ Ամանորի գիշերը նրանք նստացույց էին արել Կառավարության շենքի դիմաց։ Նրանց ձեռքին կային անգլերենով պաստառներ. «Ադրբեջանը պետք է հարգի միջազգային իրավունքը», «Ազատություն հայ ռազմագերիներին»: