|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Ապրիլյան պատերազմում զոհված հետախույզ, դիպուկահար, գնդացրորդ Նվեր Սիմոնյանն այսօր կդառնար 27 տարեկան:
Այս կապակցությամբ Նվերի նշանածը՝ Զոյկան, իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հերո՛սս, այնքան բառեր թողեցիր չասված: Չգիտեմ անգամ՝ որտեղից, ում կամ ինչ պատմեմ: Այս օրս այսքան դատարկ չէր լինի,եթե...: Ես ամենաշատն էի սիրում ու կսիրեմ օգոստոսի 15-ը: Այսօր քո ծնունդն է՝ առանց քեզ: Շնորհավոր պրն.ավագ սերժանտս»:
Նվեր Սիմոնյանը ծնվել է Արցախի Հադրութի շրջանի Թաղասեռ գյուղում, ավարտել է գյուղի դպրոցը: 2008-2010թթ. եղել է ժամկետային զինծառայող: Այնուհետև պայմանագրային ծառայության է անցել Ն զորամասում` որպես հատուկ նշանակության վաշտի 1-ին խմբի 1-ին ջոկի ավագ հետախույզ- գնդացրորդ, 1-ին խմբի 1-ին ջոկի հետախույզ- դիպուկահար և 1-ին խմբի 1-ին ջոկի հրամանատար- խմբի հրամանատար:
Զոհվել է ապրիլի 4-ին` մարտական գործողությունների ժամանակ, հոգին ավանդելով եղբոր գրկում: ԼՂՀ նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
Նվեր Սիմոնյանի մասին Yerkir.am-ի անդրադարձը՝ այստեղ: