|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
«Ես որեւէ պարտք չեմ կուտակել. ունենք 81 մլն պարտք` նախկին քաղաքապետի օրոք կուտակված, որը կամաց-կամաց մարում ենք»,-այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Նա տեղեկացրեց, որ, այո, քաղաքապետարանում ֆինանսական խնդիրներ էին առաջացել` նախկինում գոյացած պարտքերի հետ կապված, սակայն այդ գումարի մի մասն արդեն մարվել է:
«Պարտք ենք ասֆալտապատողներին, որոնց վճարումները պետք է կատարենք հոկտեմբեր ամսին: Վստահեցնում եմ, որ աշխատավարձերը վճարվում են օրենքով սահմանված ժամկետներում: Այժմ մեր հաշվեհամարին շուրջ 160 մլն գումար ունենք»,- ասաց Բալասանյանը:
Նա նշեց նաեւ, որ այսօր Շիրակի մարզ այցելած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոստացել է, որ 2014-ին գումար կտրամադրի` Գյումրիում ընթացող շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու համար: