|
Փոխարժեքներ
23 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Այսօր Թուրքիայի վարչապետ Էրդողանը Թուրքիա-ԵՄ հարաբերությունների կարգավորման շրջանակներում մեկնեց Բրյուսել:
Ըստ ntvmsnbc-ի՝ Թուրքիայի վարչապետը Բրյուսելում իր ելույթի համար հավաքված թուրք ժողովրդից պահանջել է լուռ չմնալ:
Դիմելով աշխարհին՝ Էրդողանն ասել է. «Ո՜վ աշխա'րհ, քիչ առաջ ամբողջ աշխարհի հեռուստաալիքները խոսում էին Սիրիայում կատարված դաժանությունների և դրա լուսանկարների մասին: Հազարավոր անմեղ մարդկանց մահվան ականատես եղանք: Վաղը Ժնևի 2-րդ ժողովն է, և ես հիմա Բրյուսելից դիմում եմ աշխարհին` ո՜վ աշխա'րհ, արդյոք լո՞ւռ եք մնալու Սիրիայում կատարվածի համար: Սիրիայում կատարված այդ մարդկային ոճրի համար Ժնև 2-ին ասում ենք՝ ձա՛յն տուր: Քանզի լուսանկարներում երևում է, թե ինչպես են երեխաներին սպանում»: