|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հատուկ հրավերով Թուրքիա ժամանած Վրաստանի նախագահի վրա հարձակում է տեղի ունեցել:
Ըստ milliyet-ի` Թուրքիայի նախագահի նստավայրում Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի և նրան ուղեկցող վրացի պաշտոնյաների վրա հարձակվել է մի կին: Ըստ տեղեկությունների` կինը կառչել է Վրաստանի նախագահի մամուլի բաժնի փոխտնօրեն Սոֆիկո Ժաժանաշվիլի մազերից եւ նրան գցել գետնին։ Թուրքիայի նախագահական պալատի անվտանգության աշխատակիցներին հաջողվել է կնոջը հեռացնել:
Պարզվել է, որ նա հոգեկան խնդիրներ ունի և նախագահական պալատ է եկել` նախօրոք ուղարկված նամակի պատասխանը ստանալու: