|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Այսօր Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանում (նստավայրը՝ Եղվարդ), դատավոր Յուրի Բաղդասարյանի նախագահությամբ, ժամը 16:00-ին նշանակված էր դերասան Վարդան Պետրոսյանի ձերբակալման որոշման դեմ նրա փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի բողոքի քննությունը: Սակայն նիստը մեկնարկից 10 րոպե անց հետաձգվեց պաշտպանի չներկայանալու պատճառով:
Նիստերի քարտուղարը լրագրողներին տեղեկացրեց, որ իրենց չի հաջողվել կապ հաստատել Բաղդասարյանի հետ, սակայն yerkir.am-ի հետ զրույցում փաստաբանը նշեց, որ ճանապարհին է և քիչ անց կներկայանա: Փաստաբանին դատարանից հայտնել էին, որ չեն կարող նիստը վերսկսել, քանի որ դատախազը չի ժամանել, իսկ գործով քննիչը արձակուրդում է:
Նշենք, որ դատավորը դռնփակ դատական կարգով է հայտարարել նիստի հետաձգման մասին:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունվարի 11-ին: