Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը մինչև հիմա նրա մոտ չի նկատել որևէ պատգամավորի տեսնելու ցանկություն: Այս մասին նա ասաց լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե կա՞ պատգամավոր, որը Քոչարյանին տեսակցելու ցանկություն է հայտնել:
«Ես չգիտեմ, թե դուք որ պատգամավորին նկատի ունեք, բայց ես հենց Ռոբերտ Քոչարյանի մոտ նման բան չեմ նկատել»,- ընդգծեց փաստաբանը:
Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի` հարազատների հետ տեսակցությանը, Հայկ Ալումյանը նշեց՝ ապրիլի 3-ին 2,5 տարեկան թոռնիկին և նրա մորը չի թույլատրվել տեսակցել Ռոբերտ Քոչարյանին: «Ապրիլի 4-ին Հատուկ քննչական ծառայության քննիչն ասել է, որ ինքը պատրաստ է թույլատրել թոռնիկի տեսակցությունը պարոն Քոչարյանի հետ, իսկ մինչ դա թոռնիկի հետ տեսակցությունն արգելել են: Իհարկե, մինչև այսօր դեռ չի տեսակցել, քանի որ խնդիրներ կան՝ կապված, թե ամիսը քանի անգամ կարող են տեսակցություններ լինել»,- շեշտեց նա:
Հիշեցնենք, որ երեկ Հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր. «Հաշվի առնելով Մարտի 1-ի քրեական գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի հետ նրա ընտանիքի անդամների, մասնավորապես 2,5 տարեկան թոռնիկի տեսակցության արգելքի վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցներում տարածված հակասական մեկնաբանությունները` անհրաժեշտ ենք համարում պարզաբանել հետևյալը.
Հատուկ քննչական ծառայությունից հայտնում են, որ մարտի 1-ի քրեական գործի նախաքննության շահերից ելնելով` 28.07.2018թ.-ին որոշում է կայացվել արգելել Ռոբերտ Քոչարյանի տեսակցությունն ու հեռախոսազանգերը մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների և այլ անձանց հետ, ինչպես նաև կապն ընտանիքի ու արտաքին աշխարհի հետ:
2019թ. ապրիլի 4-ին պաշտպան Հովհաննես Խուդոյանը գրավոր միջնորդել է` թույլատրել Ռոբերտ Քոչարյանի տեսակցությունը վերջինիս 2,5 տարեկան թոռնիկի հետ: Հաջորդ օրն իսկ՝ ապրիլի 5-ին, քննչական խմբի ղեկավարի կայացրած որոշմամբ երեխային թույլատրվել է տեսակցել Ռոբերտ Քոչարյանին: Ընդ որում, հաշվի առնելով, որ ապրիլի 5-ին հաջորդող օրերը եղել են ոչ աշխատանքային, պաշտպան Հովհաննես Խուդոյանի բանավոր խնդրանքով որոշումն առձեռն հանձնվել է նրան:
Հետևաբար, 09.04.2019թ.-ին լրագրողների հետ ճեպազրույցում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի կողմից արված պնդումը, թե ներկայում արգելված է երեխայի տեսակցությունը Ռոբերտ Քոչարյանի հետ, իրականությանը չի համապատասխանում»: