Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը բարձրաձայնում է այն մասին, որ «գազային» պայմանագիրը ներառում է 22 պայմանագիր, որոնց մասին տեղյակ չեն ո՛չ ԱԺ նախագահը, ո՛չ ՀՀԿ պատգամավորներ Դավիթ Հարությունյանն ու Գալուստ Սահակյանը: Մասնավորապես` 2013 թվականի մարտի 29-ին ստորագրված գազի պայմանագիրը մաս է կազմում 2008 թվականին ստորագրված գազի մեծ պայմանագրի, որի անբաժանելի մաս են նաև 2008-ից հետո ստորագրված 22 արձանագրությունները։
Ըստ պատգամավորի` այդ 22 համաձայնագրերը հրապարակված չեն, և դրանց բովանդակության մասին տեղեկություններ ստանալն անհնար է:
«Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ այդ համաձայնագրերը 2008-ին «Գազպրոմ էքսպորտ» և «Հայռուսգազարդ» ընկերությունների միջև կնքված պայմանագրի լրացուցիչ համաձայնագրեր են, որոնք առնչվում են ՀՀ գազի առաքման պայմաններին և կողմերի միջև փոխհարաբերություններին: «Համաձայնագրերի թիվը 22-ից ավելի է»,- ասաց Շուշան Սարդարյանը:
Հարցին` հնարավո՞ր է պարտք կուտակել 3 տարում, և գազ մատակարարողը գազը չանջատի, եթե, համաձայն գործող օրենքի, երբ բնակիչը 35 օր գազի դիմաց չի վճարում, ապա մատակարարը պարտավորված չէ այլևս գազ տրամադրել նրան, Շուշան Սարդարյանը պատասխանեց. «Այդ հարցերը որոշվել են բանակցությունների արդյունքում»: