|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի հրամանի համաձայն «Վենդոռ» ՍՊԸ-ի ֆինանսական միջոցներով նախաձեռնվել է Գոշ լճի ափամերձ տարածքներում կուտակված տիղմից մաքրման և բարեկարգման աշխատանքներ: «Վենդոռ» ՍՊԸ-ի և «Էս Գրուպ» ՍՊԸ-ի միջև ձևավորվել է իրավապայմանագրային համպատասխան դաշտ, ինչի արդյունքում «Էս Գրուպ» ՍՊԸ-ն «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի մասնագետների խորհրդատվական աջակցությամբ և «Վենդոռ» ՍՊԸ-ի ֆինանսական միջոցներով կիրականացնի ափամերձ տարածքների մաքրման աշխատանքները:
ՀՀ բնապահպանության նախարարի հանձնարարականով նախատեսված աշխատանքները սահմանված ժամկետներում հնարավոր չէր եղել իրականացնել` եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով/ գրեթե ամեն օր ազգային պարկի տարածքում տեղացել են հորդառատ անձրևներ, ինչն անհնար է դարձնում տիղմի տեղափոխման աշխատանքները/:
«Դիլիջան» ազգային պարկը և տիղմի տեղափոխման աշխատանքներն ստանձնած ընկերությունը պարտավորվել են անձրևները դադարելուց անմիջապես հետո աշխատանքներն ավարտել 5 օրվա ընթացքում:
«Դիլիջան» ազգային պարկի տարածքում ոչ պատշաճ հսկողություն և վերահսկողություն իրականացնելու համար, ինչի հետևանքով տարբեր տեղամասերում արձանագրվել են ապօրինի ծառահատումների, իսկ Գոշ լճի տարածքում` առանց թույլտվության մաքրման աշխատանքներ իրականացնելու դեպքեր, զբաղեցրած պաշտոններից ազատվել են ազգային պարկի տնօրենի երկու տեղակալը և Բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժնի պետը: