|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը մի շարք խոստումներ էր տվել նախորդ համագումարի ժամանակ, երբ կրկին նախագահ ընտրվեց, բայց այդպես էլ չասաց` ի՞նչն է արել եւ ի՞նչը` ոչ. Yerkir.am-ի հետ զրույցում նշեց նկարիչ Արմեն Աթանյանը:
Նա նշեց, որ միության նորընտիր նախագահն առաջին հերթին պետք է մյուս ստեղծագործական միությունների հետ համատեղ հասարակական կազմակերպությունների մասին օրենքում որոշակի փոփոխություններ անի, քանի որ այդ օրենքն օրենքի նման չէ:
«Պետք է նաեւ երիտասարդներին մեծ տեղ տրվի, չէ՞ որ երբ մենք ժառանգեցինք միությունը, մենք էլ էինք երիտասարդ, իսկ հիմա երիտասարդներն անտեսված են միության կողմից»,- ասաց Աթանյանը: