կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-11 13:36
Քաղաքական

43-ժամյա ձեռքսեղմումը դերասանություն է, այլ ոչ հայ-թուրքական հարաբերություններ

43-ժամյա ձեռքսեղմումը դերասանություն է, այլ ոչ հայ-թուրքական հարաբերություններ

Թե որտե՞ղ է «հայ-թուրքական»-ը Թբիլիսիում հայ եւ թուրք դերասանների`  43 ժամ տեւած ձեռքսեղմումի մեջ, ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը չգիտի: «Ես կարող եմ մի ինչ-որ թուրք մարդու հետ նստել ու հաց ուտե, դա կլինի հայ-թուրքական հացկերությո՞ւն: Այսինքն` ի՞նչ. մի հայ, մի թուրք երրորդ կողմի փողերով ինչ-որ բան են արել»,- նշեց նա:

 

Բանախոսը նշեց, թե նրանք ցանկացել են «Գինեսի» ռեկորդների գրքում գրանցվել, բայց դա կապ չունի հայ-թուրքական հարաբերությունների հետ:

 

«Մեկը գրել էր երեկ, որ, հաշվի առնելով, որ երկուսն էլ դերասան են, ուրեմն արածները զուտ դերասանություն է: Դա էլ իրականում այն է, ինչ կա հայ-թուրքական հարաբերություններում այսօր` ոչինչ, այլ ընդամենը դերասանություն»,- նշեց Կիրո Մանոյանը: