|
Փոխարժեքներ
12 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.52 |
| EUR | ⚊ | € 442.73 |
| RUB | ⚊ | ₽ 4.7114 |
| GBP | ⚊ | £ 502.55 |
| GEL | ⚊ | ₾ 141.52 |
«Փաշինյանը ոչ մի բանակցությունից որևէ դրական բան չի բերում»,- այս մասին factor.am- ի հետ զրույցում նշեց ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցությանբ պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ կարելի է ակնկալել հունիսի 1-ին Քիշնևում կայանալիք հնգակողմ հանդիպումից։
«Հոկտեմբերի 4-ի հայտարարությունն ամենավատն էր, որովհետև դրանով Փաշինյանը 25 տարվա բանակցային հիմքը փոխեց և ինքնորոշման փոխարեն արդեն սկսեց ադրբեջանական նարատիվն առաջ տանել։ Վերջերս էլ Բրյուսելում այդ խայտառակությունը եղավ, և դրա շարունակությունը Ադրբեջանի նախագահի հայտարարությունն էր՝ քիթներդ մի՛ խոթեք մեր ներքին հարցերի մեջ։ Փաշինյանն ուր էլ գնա բանակցելու, բանակցող չէ, որևէ արդյունք չի ակնկալվում»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։
«Փաշինյանի հակադարձումն Ալիևին միջանցքի հետ կապված դերասանություն էր Հայաստանի հանդիսատեսի համար, Բաքվում իրեն ոչ ոք վաղուց չի նայում»- ընդգծեց Արթուր Խաչատրյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։