Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ըմբշամարտը Իրանում ամենասիրված ու ամենատարածված մարզաձևն է: Եվ ահա ըմբշամարտի Իրանի ֆեդերացիան նոր սկսվող մրցաշրջանում բացառիկ ու յուրօրինակ միջոցառում է իրականացրել, որը հավակնում է տեղ գտնել Գինեսի ռեկորդների գրքում: Թեհրանում օրերս ընթացել են ռեկորդային թվով մասնակիցներով` ըմբշամարտի մրցումներ:
Այս տարի ըմբշամարտի Իրանի ֆեդերացիան որոշել էր ու միաժամանակ անցկացրեց ըմբշամարտի երկու ոճերի ՝ ազատ և դասական, բոլոր տարիքային խմբերի երկրի առաջնությունները` միասին: Սա ըմբշամարտի պատմության մեջ եզակի դեպքերից է, երբ միաժամանակ կազմակերպվում է նմանօրինակ խոշորամասշտաբ միջոցառում: Նման հսկայածավալ ստուգատեսի համար մրցավայր էր ընտրվել քաղաքի խոշորագույն «Ազադի» մարզապալատը, որը տեղավորում է 15 հազար հանդիսական: Մարզադալիճում տեղադրվել էր ըմբշամարտի 15 մրցագորգ, որոնց վրա գոտեմարտում էր 2100 ըմբիշ, իսկ մրցամարտերը սպասարկում էր 160 մրցավար: Այս առաջնության կազմակերպիչներն այժմ հայտ են ներկայացրել այս ստուգատեսը, որպես ըմբշամարտի ամենազանգվածային մրցում, ընդգրկել Գինեսի ռեկորդների գրքում:
Հարկ է նշել, որ օլիմպիական խաղերի ծրագրում տեղ գտած ըմբշամարտի մրցաոճերի նմանօրինակ խոշորամասշտաբ մրցումներ չեն կազմակերպվում անգամ ԱՄՆ-ում: Սակայն ԱՄՆ-ում էլ ազգային ըմբշամարտի՝ ֆոլկսթայլի համալսարանական մրցումներ են մեծ հեղինակություն վայելում, ու երբեմն գոտեմարտերն ընթանում են միանգամից 20 մրցագորգի վրա. այդ առումով ամերիկացիներին հավասարը չկա: