|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ադրբեջանը նպատակահարմար չի գտնում Եվրասիական միություն մտնելը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Արազ Ազիմովը. հայտնում է Интерфакс-ը:
«Չեմ կարծում, որ մենք պետք է փոփոխություններ մտցնենք մեր քաղաքականության մեջ, որը կողմնորոշված է 360 աստիճանով:
Ադրբեջանը մի պետություն է, որը մեծ օգուտ է տալիս այլ երկրներին ու տարածաշրջաններին, մեծ ներդրում ունի Եվրոպայի էներգետիկ անվտանգության գործում, զարգացնում է միջտարածաշրջանային տրանսպորտային ճանապարհները: Այդ առումով որևէ միակողմանի ձևաչափի մեջ մտնելը, կարծում եմ, նպատակահարմար չէ»,- ասել է նա: